ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԼՂ ԱԳՆ․ Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը որոշելու իրավունքը անհերքելի է

ԼՂ ԱԳՆ․ Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը որոշելու իրավունքը անհերքելի է
29.10.2017 | 10:53

«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը»` հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն։ Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ հրապարակած մեկնաբանությունում շեշտվում է, որ «ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը»։


«Կարևոր ենք համարում, որ Բարսելոնի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 7603

Մեկնաբանություններ